Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է. ով է լցոնումների հեղինակը

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:

Այս մասին հայտնել է «Netgazeti»-ի թղթակիցը։

Մինչ այդ` տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։

Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ, ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։

ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։

«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը: Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովն է 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ լցրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ