Լցոնումներ Վրաստանի ընտրատեղամասերից մեկում. քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Վրաստանում ընտրական օրը զերծ չի մնում միջադեպերից:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են քվեաթերթիկներ լցվում Մարնեուլի 69-րդ ընտրատեղամասի քվեատուփի մեջ։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ընտրախախտումներ են գրանցվել նաև Վրաստանի արևմուտքում։ Իմերեթի շրջանի ընտրատեղամասերից մեկում ընտրողները կոտրել են քվեատուփերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ