Իսրայելական հարձակման հետևանքով Իրանում զինվորներ են զոհվել

Իրանը հաստատել է մայրաքաղաք Թեհրանում և երկրի այլ շրջաններում Իսրայելի կողմից ռազմական օբյեկտների թիրախավորումն ու հայտնել 2 զինվորի զոհվելու մասին:

Tasnim լրատվական գործակալության տեղեկություններով, Իրանը կարճատև ընդհատումից հետո վերսկսել է թռիչքները սովորական ռեժիմով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին չդիմել պատասխան գործողության և դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա՝ ռազմական գործողությունների արատավոր ընթացքը շրջանցելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ