Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ մարզերում՝

Երևանում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ