Կա՛մ պետք է քվեարկեն ժողովրդի ու երկրի մասին հոգացողների, կա՛մ դրսից առաջադրանք կատարող գործակալների օգտին. Իվանիշվիլի

Ընտրողները պետք է շատ պարզ ընտրություն կատարեն՝ քվեարկեն կա՛մ ժողովրդի ու երկրի մասին հոգացողների, կա՛մ դրսից առաջադրանքներ կատարող գործակալների օգտին։

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«Ես ուզում եմ կոչ անել հասարակությանը գնալ ընտրությունների: Ընտրությունը պետք է անել շատ պարզ. կա՛մ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, վրաց ժողովրդին, վրաց հասարակությանը, մեր հայրենիքին, կհոգա երկրի մասին, կամ օտարերկրյա գործակալների, որոնք այլ երկրի համար առաջադրանքներ կիրականացնեն»,- ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով, ընթացիկ ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ որոշ ուժեր Վրաստանում շահագրգռվածություն են հայտնել՝ ներքաշել պատերազմի մեջ։

Իսկ եթե «գործակալը» հաղթի, նա անմիջապես կստանա «համապատասխան առաջադրանք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունը։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո կսկվի ձայների հաշվարկը:

Իրենց քվեարկությունն արդեն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ