Առանց ձեռքերի ծնված այս կինը օդաչու է

36-ամյա ամերիկուհի Ջեսիկա Կոքսը դարձել է առանց ձեռքերի ԱՄՆ-ի առաջին լիցենզավորված օդաչուն:

Հազվագյուտ հիվանդության պատճառով նրա վերին վերջույթները չեն զարգացել մոր արգանդում: Վաղ մանկությունից Ջեսիկան սովորել է  ձեռքերը ոտքերով փոխարինել եւ լիարժեք կյանքով է ապրում:

Նա նվագում է դաշնամուր, վարում է մեքենա, որակավորված ջրասուզակ է եւ թեքվանդոյից սեւ գոտի ունի:

Ջեսիկան ոտքերի օգնությամբ սովորել է Ercoupe միաշարժիչ ինքնաթիռ վարել:

Ամերիկուհին իր օրինակով ցանկանում է ոգեշնչել սահմանափակ հնարավորություններով այլ մարդկանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ