Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ

Այս գիշեր Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն նշել է, որ մայրաքաղաքում օդային տագնապը տևել է ընդհանուր առմամբ յոթուկես ժամ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ պաշտպանական ուժերը հայտնաբերել և վնասազերծել են մինչև մեկ տասնյակ ռուսական հարվածային դրոններ:

Նշվում է, որ Սոլոմենսկի շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում վնասվել են 17-21-րդ հարկերի բնակարանները: Բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել։ Տուժել է 6 մարդ, որոնցից 1-ը հոսպիտալացվել է:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովն էլ հայտնել է, որ այս գիշեր Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են: Նրա հաղորդագրության համաձայն՝ առնվազն 330 պայթյուն է հնչել։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օբյեկտների մասին է խոսքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ