Ավտոմեքենան շրջվել և հայտնվել է կամրջի այն հատվածում, որտեղ շինաշխատանքներ են ընթանում

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս. , ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացվող հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ