Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտների վրա պատասխան հարձակման մասին։

«Ի պատասխան իրանական ռեժիմի կողմից Իսրայելի վրա ամիսներ շարունակ շարունակվող հարձակումների՝ Իսրայելի պաշտպանության ուժերն այժմ հարվածներ են հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին»,- ասված է բանակի հայտարարության մեջ:

Ըստ NBC News-ի՝ իսրայելական թիրախների թվում են եղել զորանոցներ և զինամթերքի պահեստ Թեհրանում: Fars գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ օդային հարվածների թիրախները եղել են Թեհրանի հարավում և հարավ-արևմուտքում գտնվող ռազմաբազաները։

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարձակման ժամանակ Թեհրանի երկու օդանավակայաններն էլ աշխատել են նորմալ ռեժիմով: Սակայն ավելի ուշ իշխանությունները ամբողջությամբ փակել են օդային տարածքը։

Թեհրանում զոհեր և վիրավորներ չկան, ինտերնետ կապը խափանվել է: Ամբողջովին փակ է նաև Իրաքի օդային տարածքը։

Իսրայելի նախնական հարվածը Սիրիայի ռադիոտեղորոշիչ օբյեկտներին ուղղված է եղել «կուրացնելու» Իրանի հնարավորությունները, հավանաբար հակաօդային պաշտպանության համակարգերը շարքից դուրս բերելու նպատակ է ունեցել, որին հաջորդել են հարձակումները Թեհրանի և Քարաջի վրա: Այս մասին գրել է Jerusalem Post-ը։

Իսրայելը դեռ չի հաստատել Սիրիային հասցված հարվածը։

Թեհրանի վրա գիշերվա հարձակումը պետք է նշանակի Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ավարտը: Այս մասին Reuters-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: Միաժամանակ, ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին դադարեցնել իր հարձակումները Իսրայելի վրա՝ ռազմական գործողությունների արատավոր ընթացքը շրջանցելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ