Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին․ Իրանը պատրաստ է համարժեք պատասխան տալ

Իսրայելը հարձակում է գործել Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Ինչ է հայտնի այս պահի դրությամբ Իրանի ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «իրանական ռեժիմի` ամիսներ տևող անդադար հարվածների»։

Իսրայելի պաշտպանության բանակն Իրանի դեմ գիշերային հարձակման ընթացքում գործի է դրել ավելի քան 100 ինքնաթիո։

Իսրայելական հարվածների թիրախ կարող էին լինել զորանոցը և զենքի պահեստը։

The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ ՑԱՀԱԼ-ը նախնական հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռադարներին՝ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը «կուրացնելու» համար։

Սպիտակ տունը հայտարարել է, թե Իսրայելը հարվածնր է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ ինքնապաշտպանության նպատակներով։

Reuters-ը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն այս հարձակմանը չի մասնակցել։

Իրաքի տրանսպորտի նախարարությունն այս հակամարտության սրման ֆոնին դադարեցրել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններում։

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է համարժեք պատասխան տալ։ Միացյալ Նահանգներն Իրանին կոչ է արել չպատասխանել Իսրայելի այս հարվածին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ