Քնահարամչիների ակցիան՝ նախագահականի դիմաց. Դեպքի վայրում էր նաև «գլխավոր բուդիլնիկ» Վազգեն Գալստանյանը

Դիմադրության շարժման «սրբազան» շարունակությունը որոշել է անգործ չմնալ՝ ակցիա էր կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որպեսզի ստիպի ՀՀ նախագահին չստորագրել օրերս ԱԺ-ի կողմից վավերացված՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգը։ «Սրբազանիստների» ձեռքերին ՀՀ նախագահի, զարթուցիչի պատկերով պաստառներ կան, որոնց խորհուրդը Վահագն Խաչատուրյանին… զարթնացնելն է։ Փաստորեն, 2022-ին «զարթնիր լաո» երգող ու աղաղակող ընդդիմությունը այսօր որոշել է կրկնել նույն երգեցողությունը՝ վերջնականապես «հուշտ անելու» իրենց այն սակավաթիվ համակիրներին (հիմնականում երիտասարդ), որոնք հավատում են, թե այս պայքարի հետևում ոչ թե նախկիններն են, այլ սրբազան հայրը։

Հիշեցնենք, որ 2022-ին «լաո»-ն այդպես էլ չզարթնեց, որքան էլ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբան, այդ օրերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «ռուպռը» ձեռքն առած բացականչում էր՝ «զա՛րթ-նիր, զա՛րթ-նիր»։

ՀՀ նախագահին արթնացնելու համար «դեպքի վայր» է ժամանել նաև փողոցային պայքարի «գլխավոր բուդիլնիկ» Բագրատ Գալստանյանը։ Նրան են ուղեկցում նաև Տավուշում տեղադրված սահմանային սյուների ստվարաթղթե մուլյաժները։

Նշենք, որ Բաղրամյան փողոցում այս պահին հրմշտոց է։ Սպասենք «քնահարամ» ակցիայի հետագա զարգացումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ