Որքան է Քոչարյանը վճարել Ալումյանի ծառայությունների դիմաց

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը խոսել է շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց Քոչարյանի պաշտպանական խումբը 200.000$ է ստացել պաշտպանությունն իրականացնելու համար:

Բացի այդ, Ալումյանն ասել է, որ իր կարծիքով որևէ խախտումներ չեն եղել Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշման մեջ:

200.000$ ստանալու մասին ինֆորմացիան փաստաբանն այսպես է մեկնաբանել.

«Ամենայն անկեղծությամբ, չգիտեմ՝ մնացած փաստաբաններն ինչքան են վարձատրվում այս գործով:

Այնպես չէ, որ բոլորիս մի գումար է վճարվում: Կարող եմ իմ մասով ասել, որ վարձատրությունը բավականին բարձր է, բայց այն թվերը չեն, որի մասին խոսվում է:

Չեմ ուզում թիվը բարձրաձայնել, բայց բավականին բարձր վարձատրություն է, բայց դե մյուս կողմից էլ ես նոր գործեր արդեն մի տեւական ժամանակ այլեւս չեմ վերցնում, հին գործերն էլ ավարտվում են:

Մի խոսքով, դժգոհ չեմ վարձատրությունից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ