Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Միխալկոյին բողոքի նոտա է հանձնել Եվրոպական միության խորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին ընդունված Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ