Վարչապետն աշխատանքից ազատել է իր ևս մեկ օգնականին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Աբրահամյանը, հիշեցնենք, վարչապետի օգնական էր նշանակվել 2022թ. մարտի 21-ին։

Ավելի վաղ նա եղել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի նախագահը, նաև՝ պաշտոններ զբաղեցրել ռուսական ֆինանսական ընկերություններում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ՝ ավելի վաղ իր մյուս օգնականը՝ Արթուր Գրիգորյանն էր ազատվել պաշտոնից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ