Բագրատ Գալստանյանը սկսել է ծաղրել իր աջակիցներին

Կոչ է անում այսօր հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց և պահանջել, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չստորագրի Հայաստանի համար անչափ կարևոր՝ «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Պարզվում է, որ ՀՀ նախագահը օրենքը ստորագրել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին։

Ստացվում է, որ Բագրատ Գալստանյանն իր աջակիցներին կոչ է անում, որ հավաքվեն և պահանջեն չստորագրել մի օրենք, որն ստորագրվել է մեկ օր առաջ։

Ստացվում է, որ Բագրատ Գալստանյանը սկսել է ծաղրել իր հավատարիմ աջակիցներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ