Հայաստանն առհասարակ պետք է լինի բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում, որտեղ Ադրբեջանը կա, առավել ևս՝ հիմա. Մարգարյան

«Հասկանում եմ բոլոր գործընկերներիս մտահոգությունները Հայաստանի՝ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մասնակցելու առումով: Օբյեկտիվ մտահոգություն կա, որ Արևմտյան/եվրոպական համակարգից դուրս ցանկացած ֆորմատ կարող է դառնալ ճնշման գործիք Հայաստանի վրա»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը՝ շարունակելոբ.

«Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Հայաստանն առհասարակ պետք է լինի բոլոր այն հնարավոր ու անհնարին հարթակներում, որտեղ Ադրբեջանը կա, առավել ևս՝ հիմա: Իհերկե այդ լլինելն է պետք է հաշվարկված լինի, այլ ոչ՝ ինքնանպատակ:

Պատկերացրեք մի պահ, որ մենք չէինք գնում BRICS ու այնտեղ չէին հնչում մեր տեսակետները: Ի դեպ, Վարչապետի ելույթը ամբողջովին ջարդեց ադրբեջանական տեսակետների օբյեկտիվությունը:

Ես սա դիտարկում եմ որպես պրոակտիվ դիվանագիտության կոմպոնենտներից մեկը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ