Որոշ ընդդիմադիրներ ավելի շատ էներգիա են ծախսում «Հանրապետական»-ին թիրախավորելու համար. Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր դժգոհություն է հայտնել որոշ ընդդիմադիր գործիչների, շրջանակների պահվածքի վերաբերյալ:

Այս մասին Մամիջանյանը հայտարարել է խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

Ընդդիմադիր պատգամավորը կարևորել է, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը: Նա վստահեցրել է, որ «Հանրապետական» կուսակցությունը չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար:

Նա ընդգծել է՝ ցավոք, ժամանակ առ ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու, քան իրենց հիմնական առաքելության՝ իշխանությանը հեռացնելու համար: «Մենք դրան վերաբերվում ենք ներողամտաբար, որովհետև, որպես կանոն, ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է: Որպես կանոն՝ թույլերն են փորձում ճանկռել ուժեղին: Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են, և մենք ստիպված ենք լինում յուրաքանչյուրին հիշեցնել, թե ով է եղել ինքն իշխանափոխության ժամանակ»,-ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ հիշում են բոլորի «դուխով» նկարները, հրապարակից բոլորի սելֆիները, սակայն ընդհանուր գործի համար պատրաստ են այս պահին դրան ուշադրություն չդարձնել:

Այնուամենայնիվ, ըստ նրա, հիմնական ընդդիմադիր դերակատարները գիտակցում են իրավիճակի լրջությունը և ազնվաբար լծված են պայքարին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ