Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացմանը, որը սպասվում է նոյեմբերին:

«Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, միաժամանակ նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը:

Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է կազմակերպության «X»-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:

COP29-ը սպասվում է Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ