«Քոչարյանն էլի զադնի դրեց…» Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆաարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վաղվա ՀՅԴ-ի հանրահավաքին Քոչարյանի չմասնակցելու լուրին և կատարել է հետևյալ գրառումը.

Ափսոս, բա ասել էր պատրաստ է միանալ իշխանության դեմ պայքարին ու մարտահրավեր նետել… էլի զադնի դրեց? բա ասում էր՝ իմ թիկունքը ոչ մեկ չի տեսել, բա ես փախչող տղա եմ եղել?

Հիշեցնենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը վաղը՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Factor.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներից:

Մասնավորապես, տեղեկացանք, որ Դաշնակցությունը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները, որ վաղը հնարավորինս շատ մարդ հավաքվի Ազատության հրապարակում:

Այս նպատակին ակտիվորեն լծվել են կուսակցության բոլոր մարզային կառույցները, իսկ այսօր էլ երեկոյան կայացած ՀՅԴ ԳՄ նիստում ամենայն մանրամասնությամբ քննարկվել է, թե որ մարզից որքան մասնակից հնարավոր կլինի ապահովել: Մեղ տեղեկություններով՝ վաղը նախատեսված հանրահավաքին մասնակցելու են նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի անդամները:

Անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մեր տեղեկությունների, վաղվա հանրահավաքին չի մասնակցի: 2-րդ նախագահի և նրա աջակիցների մասնակցության վերաբերյալ մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: Աղավնի Սուքիասյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ