«Այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, Պաշտպանության նախարար»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․

«Եվ գիտակցված, անմեղսունակ հաշվարկով այս կեղծիքը տարածած անձը եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը 44-օրյա պատերազմից առաջ, և ՀՀ Պաշտպանության նախարարը՝ 44-օրյա պատերազմից ամիսներ անց, 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջ ու շրջանում պատասխանատու է եղել հետախուզության համար, կոչումով էլ գեներալ է․․․
Աղետն էլ ի՞նչ անուն է ունենում․․․

Սա չլսված, չտեսնված բան է, որ այս արարքն անողը այդքան պատասխանատու կոչումներ ու կարգավիճակներ է կրել, իսկ վերջում պարզվել է, որ անմակարդակ ու մանկամիտ, արագ բռնվող կեղծարարության հեղինակ է, այն աստիճան՝ որ կարող է ինքն իր ոտքին կրակել․․․

Արժանապատվություն ունեցող մարդը կգերադասեր կենդանի-կենդանի հողի տակ անցնել ու մեռնել, ոչ թե այսպիսի անդառնալի ինքնասպանություն գործեր ու թաղեր ինքն իրեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ