«Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ։
Նոյեմբերի կեսերին Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի կլիմայական կարևոր գագաթաժողով:
Երբ Բաքուն հայտ ներկայացրեց, Հայաստանը կարող էր վետո դնել, սակայն կողմ արտահայտվեց, որի դիմաց Ադրբեջանը բանտից տուն թողեց 32 ռազմագերու:
32 ընտանիքում կրկին ճրագ վառվեց:
32 երեխա փարվեց հայրիկին:
32 աղջիկ եղբորը գտավ:
32 մայր վերադարձավ կյանք:
32 հոր դեմքերին ժպիտ եկավ:
Հայաստանը դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ նոյեմբերին Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին, թե՞ ոչ:
Եթե անգամ հնարավոր լինի տուն բերել Բաքվի բանտերում մնացած մի քանի տասնյակ հայերից մեկին, ապա մենք պարտավոր ենք գնալու Բաքու՝ անտեսելով գավառական ազգայնականների, անպատասխանատու հայրենասերների քննադատության տարափը:
Գնացե՛ք Բաքու և տուն բերեք մեր քաղաքացիներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ