Մովսես Հարությունյանը գրում է.
Մեր ընդդիմության քաղաքական սնանկությունը
Հայ ընդդիմադիրները քաղաքականապես էնքան «նեղն» են ու թիրախային քննադատություն անելուն անկարող, որ բռնել ու Նիկոլ Փաշինյանի դիմաց ֆոտոշոփով (կամ այլ ռակուրսից նկարելով) Ադրբեջանի դրոշն են դրել BRICS-ի գագաթնաժողովում ու դա ներկայացնում են «այս ուր ենք հասել ժողովուրդ ջան, արդեն Ադրբեջանի դրոշով են հանդես գալիս» ոճի մեջ ու փորձում նման կերպ իրենց շուրջը մարդ հավաքել։
Չգիտեն, որ մարդիկ արդեն քաղաքականապես բավականին հասուն են, ու անհնար է նման «ճ» կարգի մեթոդներով այլևս քաղաքական դիվիդենտ հավաքել։