Դանիելյանի` Կիրանցից «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ թռիչքը քաղաքական վախճանի առաջին սպիտակ դրոշակն է. Խաչատրյան

Պարոն Դանիելյանի` Կիրանցից «Բնակչության հատուկ սպասրկում» ՀՈԱԿ թռիչքը թերևս նրա քաղաքական վախճանի առաջին սպիտակ դրոշակն է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ շարունակելով.

«Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, վերոհիշյալ ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Նազարյանի անունից խոստանում եմ 1 մետր հողը «հատուկ ժեստի» տեսքով կազմակերպել, որ հողը թեթև չլինի, հանկարծ ու հանկարծ հոգեդարձ չլինեք»:

Խաչատրյանը նաև կիսվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի՝ ավելի վաղ արված գրառմամբ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր հերթին ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր Ազգային ժողովում պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հնչեցրած խնդրին, որը վերաբերում էր թաղման բյուրոյի աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու դեպքերին:

Վերջինս կոչ էր արել քաղաքացիներին՝ ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ քաղաքապետարանի աշխատակազմին:

Նշենք՝ Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, թե կոռուպցիան Հայաստանում աճում էև որպես օրինակ նշել էր «Բնակչության հատուկ սպասրկում» ՀՈԱԿ-ը՝ թաղման բյուրոն:

ՀՀ վարչապետն էլ, ի պատասխան, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նշել էր. «Ինքս հրապարակային և ոչ հրապարակային բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից և կարծում եմ, որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ