Ուկրաինայում, Իտալիայում և ևս մի քանի երկրում ՀՀ դեսպանները հետ են կանչվել. նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Եդիգարյանը հետ կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։

Վլադիմիր Կարապետյանը հետ կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Արմեն Սարգսյանը հետ կանչվել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմեն Սարգսյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։

Հրաչյա Փփլադյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ