Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ:

«Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին»։

Միաժամանակ նրանք վրդովված են, որ, Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդարանում, իրենց բնորոշմամբ, ցուցաբերում են առանձնահատուկ հոգատարություն, խրախուսվում է Հայաստանի սպառազինումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ