Լիբանանում հայ է զոհվել, որը «Հըզբոլլահի» անդամ էր

Լիբանանում հայ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է լիբանանահայ մեկնաբան Սագո Արեանը։

«Սպանվածը «Հեզբոլլահի» անդամ է և զոհվել է ռազմի դաշտում»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ