Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել․ մանրամասներ

Հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից իրենց տեղեկացրել են կնոջ մահվան մասին։

«Մենք կապի մեջ ենք այս հարցի շուրջ նրանց հետ, ինչպես նաև կնոջ հարազատների հետ։ Պատրաստ ենք աջակցել հետագա հարցերում»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է կնոջ դին տեղափոխել Հայաստան, Ամատունի ընդգծեց՝ դա կախված է, թե ինչ որոշում կկայացնի կնոջ ընտանիքը։ Այս գործընթացում ընկերությունը կատարում է միջնորդի դեր։

Նշենք՝ ավելի վաղ կնոջ մահվան մասին հայտնել էր APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը։

Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։ Հաղորդվում է, որ առողջապահության նախարարությունում նրան զննել են ու անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ