Կլինեն նոր ընտրություններ. ինչպես կլուծվի Գյումրու կառավարման հարցը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի՝ թողնելով քաղաքի կառավարումը:

Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:

Նույն տեղեկություններով՝ իշխանությունը հակված է 2025 թվականի աշնանը Գյումրիում կազմակերպել նոր ընտրություններ:

Ըստ լուրերի՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ վերադարձել է աշխատանքի՝ դադարեցնելով հեռավար աշխատելու՝ ավելի վաղ կայացրած որոշումը:

«Բալասանյան» դաշինքի անդամները, սակայն, շարունակում են դեռ չմեկնաբանել, թե ինչ են պատրաստվում անել: Նրանց միակ պատասխանն այս պահին այն է, որ առաջիկայում պաշտոնական հայտարարություն կանեն:

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը «Բալասանյան» դաշինքի ցուցակից դուրս գալու արդեն 4 դիմում է ստացել: Նրանք ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք են: ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանն ասում է՝ հոկտեմբերի 25-ին հանձնաժողովը կքննարկի դրանք:

Ղազարյանը նաև հայտնել է, որ դեռևս «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից մանդատներից հրաժարվելու դիմումներ չեն ստացվել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ