Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Գործադիրի որոշմամբ ՀՀ-ն կընդունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում՝ Ակներ գյուղում կկառուցվի կրթահամալիր:

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշումներ՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում գտնվող շենքը հետ կվերցվի Պետական գույքի կառավարման կոմիտեից և կամրացվի Էկոպարեկային ծառայությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ