Փաշինյանն ու Ալիևը՝ ԱԳ նախարարների հետ քննարկում են ծավալել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել են զրույցը  «ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով հանդիպման ժամանակ, որին միացել են արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում երկու առաջնորդները շփվել են մոտ մեկ ժամ։

Հանդիպման սկզբում երկու երկրների ղեկավարներն արդեն կարճ զրույց են ունեցել։ Երկու անգամ էլ Ալիևի ու Փաշինյանի, ինչպես նաև նրանց նախարարների խոսքերը չեն լսվել։

Տեսանյութը՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ