Թուրքիան, կարծում եմ, պիտի որ դրական վերաբերվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. Ռուբեն Ռուբինյան

«Ամեն ինչ պատրաստ է Խաղաղության պայմանագրի կնքման համար: Եթե Ադրբեջանում լինի այդ քաղաքական կամքը, շատ կարճ ժամկետում այդ պայմանագիրը կարելի է կնքել»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Հարցին, թե ներկայացված պահանջներից կարո՞ղ ենք ենթադրել, որ իրենք այդ քաղաքական կամքը չունեն՝ պայմանագիրը կնքելու համար, Ռուբինյանն արձագանքեց, որ կարելի է նման ենթադրություն անել:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ Խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքվի, մենք ամեն ինչ անում ենք, որ ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա: Վերջերս հանդիպեցին ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում, քննարկումները շարունակվում են, հիմա փորձ է արվում Խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր: Մենք պատրաստ ենք արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը հենց այսօր ստորագրել, պատրաստ ենք նաև ընդհանուր առմամբ շարունակել բանակցությունները Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ»,- նշեց Ռուբինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ