Երբ ներկրումների ուշացումներ են լինում՝ արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Սուքիասյանը՝ ՊԵԿ փոխնախագահին

«ՀՀ է ներմուծվում և՛ պատրաստի ապրանք, և՛ բաղադրիչներ, հումք, նյութեր, որից հետո հավելյալ արժեքի արդյունքում, որը ստեղծվում է Հայաստանում, ՀՀ-ն առավել է շահում: Շատ դեպքերում, երբ ուշացումներ են լինում, արտադրողները, որոնք հումքեր, նյութեր են ներկրում, որով պետք է հավելյալ արժեք ստեղծեն, բավականին նեղ վիճակում են հայտնվում»,- ԱԺ-ում դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատագամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Մուրադյանը՝ նշեց. «Մենք ԵԱՏՄ անդամ ենք, մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանվում են 5 երկրների համար, այդ առումով պրոտեկցիոնիզմին ուղղված քաղաքականությունը որոշ չափով միայն մեր տիրույթում չէ, սակայն մյուս կողմից կան ուղղակի հարկեր, անուղղակի հարկեր, որոնք մեր ազգային օրենսդրության շրջանակներում են և եթե ինչ-որ ոլորտների համար անհրաժեշտություն է լինում, բնականաբար, սահմանվում են համապատասան արտոնություններ և համապատասխան պարզեցումներ»:

Սուքիասյանն ընդգծեց, որ խոսքը հարկային արտոնությունների չի վերաբերում. «Ես մի այլ հատված նկատի ունեմ. փոքր և միջին ձեռներեցները տարբեր նյութեր են ներկրում, որով հավելյան արժեք են ստեղծում, լինում են այնպես, որ ուշանում են, օրեր է տևում մինչև այդ հումքը, նյութը հասնում է իրենց արտադրություն, ուղղակի խնդրում եմ առաջին հերթին հումքերի, նյութերի վրա ուշադրություն դարձնեն: Լավ կլինի, որ այդ արտադրությունն ավելի արագ հումքն ու նյութը ստանա և սկսի աշխատել: Խոսքը չի վերաբերում հարկային արտոնություններին»:

ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրեց, որ փոքր և միջին ձեռներեցությանը և հումքի մատակարարմանը, բնականաբար, հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ