Հարիսը Թրամփին «ֆաշիստ» է անվանել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Կամալա Հարիսն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է «ֆաշիստ», որը ձգտում է «անվերահսկելի իշխանության» և անձամբ իրեն նվիրված զինվորականների:

Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Հարիսը չպլանավորված ելույթով հանդես է եկել Վաշինգտոնի իր նստավայրում: Պատճառը Թրամփի շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելիի հայտարարություններն են այն մասին, որ Թրամփը դժգոհել է իր մոտ գեներալների բացակայությունից, որոնք հավատարմության երդում են տալիս իրեն այնպես, ինչպես զորահրամանատարները Հիտլերին՝ նացիստական Գերմանիայում:

«Դոնալդ Թրամփը դառնում է ավելի անհավասարակշիռ և անկայուն։ Երկրորդ ժամկետի ընթացքում Ջոն Քելլիի նման մարդիկ այնտեղ չեն լինի, որպեսզի պատնեշ դառնան իր հակումների և գործողությունների դեմ: Նրանք, ովքեր ժամանակին փորձել են կանգնեցնել նրա ամենավատ հակումներից, այլևս այնտեղ չեն լինի, և նրանք այլևս չեն կարողանա զսպել նրան», – ասել է Հարիսը:

Նրա խոսքով՝ Թրամփի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ քաղաքական գործիչը «չի ցանկանում ունենալ ԱՄՆ սահմանադրությանը հավատարիմ բանակ»:

«Ըստ Ջոն Քելլիի՝ հասկանալի է, որ Դոնալդ Թրամփը նա է, ով, մեջբերում եմ, ընկնում է ֆաշիստների ընդհանուր սահմանման տակ։ Ով, ըստ էության, երդվեց բռնապետ լինել հենց առաջին օրը և երդվեց զինվորականներին օգտագործել որպես իր անձնական միլիցիա՝ իր անձնական և քաղաքական վենդետաներն իրականացնելու համար», – ընդգծել է Հարիսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ