Ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ալբերտ Բազեյանը։

Ալբերտ Բազեյանը հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Հիվանդանոց տեղափոխված Ա. Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ