Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան, օդանավակայանում փորձել հանրահայտ թաթարական չակ-չակը (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։

Օդանավակայանում Փաշինյանին չակ-չակ են առաջարկել. «Փորձեք, խնդրում եմ: Սա մեր ավանդականն է»,- նշել է Միննիխանովը և ինքն էլ փորձել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Կազան:

Կազան այցելելու Փաշինյանի որոշման մասին հայտնի դարձավ սեպտեմբերի սկզբին. նախօրեին էլ խորհրդարանում հարցուպատասխանի ժամին նա նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է իրեն հրավիրել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

«Ես ընդունեցի այս հրավերը: Կարծում եմ, որ իմ ներկայությունը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է նա։

Ինչպես նշել է վարչապետը, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի օրակարգը՝ գլոբալ հարավի խնդիրները, ուղղակիորեն վերաբերում են Հայաստանին։ Այսպիսով, Կազանում Հայաստանի վարչապետը ցանկանում է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման նախագիծը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ