Ադրբեջանը իր գինն է բարձրացնում, իսկ մեր ընդդիմադիրները ՌԴ-ի պատվերն են կատարում․ Մելքոնյան

Սրանք վերջնագրեր չեն, միշտ շարունակական է եղել ԱՄՆ-ի ցանկությունը, որ խաղաղություն լինի, քանի որ մոտեցել է խաղաղության պայմանագիրը կնքելու պահը, բայց Ադրբեջանը կամակորություններ է անում և իր գինն է բարձրացնում և մեր առջև պահանջներ է դնում։ Այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Ալիևին ուղղված նամակին, որում հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Մելքոնյանը նշում է, որ ՀՀ-ի ցանկությունն է , որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի, բայց դա միայն մեզնից չի կախված և Ադրբեջանը ևս պետք է ցանկություն ունենա։ Ինչ վերաբերվում է ռուսական հնարավոր միջնորդությանը, ապա Մելքոնյանը նշեց․ «ՌԴ-ի կողմից բազմիցս խախտվել են պայմանագրերը, ինքը լինելով մեր անվտանգության երաշխավորը ոչինչ չի կարողացել անել ու Ադրբեջանը մտել է ՀՀ-ի տարածքներ և ԼՂ-ի բնակչությունը նաև արտաքսվեց։ ՌԴ-ն ասում է, որ չգիտի, թե որոնք են մեր սահմանները, բայց փայլուն գիտեն, որովհետև ասում են, որ գլխավոր շտաբի քարտեզները իրենց մոտ են։ ԱՄՆ-ն ու Եվրոպան, Թուրքիան ցանկանում են, որ խաղաղություն լինի, բայց ՌԴ-ն ունի «Զանգեզուրի» միջանցքի խնդիր ու չի ուզում, որ խաղաղություն լինի»։

Մելքոնյանի խոսքով՝ ընդդիմությունը ՌԴ-ի պատվերն է կատարում, երբ դեմ է սահմանազատմանն ու սահմանագծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ