«Բրիքսի» օրակարգն ուղիղ առնչվում է նաև ՀՀ-ին. վարչապետը՝ Պուտինի հրավերով Կազան մեկնելու մասին

Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է ընտրել,- հայտարարել է վարչապետը՝ խորհրդարանում անդրադառնալով Բրիքսի գագաթնաժողովին մասնակցելու անհրաժեշտությանը: Փաշինյանը հիշեցրել է 3+3 հարթակին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին մասնակցությունը, ընդգծել՝ ժամանակակից չափազանց բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու համար կարևոր է տարբեր հարթակներում Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելը: Վարչապետն անդրադարձել է նաև սահմանազատման վտանգներին: Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն ունի ռազմավարություն, որի հիմքը լեգիտիմությունն է: Նա կարևոր իրադարձություն է անվանել խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու փաստը:

Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ