Էրդողանը մանրամասներ է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից, ներկայացրել զոհերի ու վիրավորների թվերը

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 14-ը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ բանակցությունների սկզբում Պուտինը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան: Մենք դատապարտում ենք նման ցանկացած դրսևորում, անկախ դրդապատճառից»,- հավելել է ՌԴ նախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ