Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել, չունենք և չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Ես ինքս հրապարակային և ոչ հրապարակային, բազմիցս և տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից, և կարծում եմ, որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երկրում կոռուպցիայի առկայության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

«Կարծում եմ՝ մենք շատ հարցերում արդեն սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել: Այլևս եկել է այն փուլը, որ քաղաքական կամքով ինչ արդյունք հնարավոր էր արձանագրել, մենք արձանագրել ենք, հիմա մեզ պետք է ինստիտուցիոնալ խորը կայացում, և այդ ճանապարհը մեզ համար շարունակում է լինել կարևոր, առաջնահերթություն: Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել, չունենք և չենք ունենալու: Սա ամենակարևոր արձանագրումն է, և մենք շարունակելու ենք մեր հետևողական պայքարը կոռուպցիայի և կոռուպցիոն համակարգերի դեմ»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ