Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքվում ապօրինի պահվող ԼՂ նախկին պետնախարարը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել այն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը հոկտեմբերի 18-ին երկարաձգել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք՝ անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և ԼՂ ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ