Ինչքան էլ Ձեր ծնունդն է՝ Ձեր բոլոր հարցերի իմաստը սադրանքն է. Վարչապետը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)

Որտեղ հնարավոր է՝ մենք ֆիքսելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը, այս մասին ԱԺ-ում վստահեցրեց վարչապետը։ «Ձեզ պետք է դնել սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա»,- Քրիստինե Վարդանյանին ի պատասխան ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմության հարցերի հիմնական իմաստը սադրանքն է, որպեսզի ամբիոնից արվի հայտարարություն, որին ի պատասխան՝ Ադրբեջանը կանի հայտարարություն ու ի վերջո սահմանազատման գործընթացը մտնի փակուղի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ