Զարմանքիս չափ չկա. ես պիտի հիշեցնեմ, որ Գառնիկ, դու Կիրանցի թեման ես, էս ին՞չ տրանսֆորմացիա է. Փաշինյանը՝ Դանիելյանին

«Անեկղծ ասած զարմանքիս չափ ու սահման չկա»

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, թե ձեր իշխանության գալու առաջին իսկ օրվանից խոսվում էր կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, բայց մենք տեսնում ենք, որ կոռուպցիան աճում է:

«Բա՛, այսքան բան ասացի Կիրանցի մասին, Ոսկեպարի մասին, սահմանազատման մասին, փաստորեն ֆսյո՝ պրծաք, էս 5 ամիսա երբ գալիս եմ ստեղ, 2 ձեռքով, ոտքով, փողոցում ուղիղ եթերում՝ ուղիղ եթեր պահանջելով, Կիրանցը էս, էն… փաստորեն ես պիտի հիշեցնեմ, որ Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ին՞չ տրանսֆորմացիա է, որ հիմա անցանք կոռուպցիային»,- ասաց վարչապետը:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին Փաշինյանը նկատեց. «Ինքս հրապաարակային և ոչ հրապարակային բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից և կարծում եմ, որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ: Բայց նաև պիտի համոզմունք հայտնեմ, որ կարծում եմ, որ մենք շատ հարցերում սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել, հիմա մեզ պետք է ինստիտուցիոնալ կայացում և այդ ճանապարհը մեզ համար շարունակում է լինել կարևոր առաջնահերթություն:

Մենք շարունակելու ենք մեր հետևողական պայքարը կոռուպցիայի, և կոռուպցիան համակարգերի դեմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ