ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. վարչապետ

«Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ, եկեք հասկացությունները դնենք իրենց տեղերում: Կյանքում գոյություն չունի էդպիսի մի բան, որ ռիսկ չունի իր մեջ»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի այն հարցադրմանը, որ Մհեր Գրիգորյանը ընդունել է, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր, արդյոք Կառավարությունը գնահատե՞լ է այդ ռիսկերը:

«Հիմա ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը համարում դրական՝ այդ ռիսկերով հանդերձ, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավել են: Առավոտ տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի, անձրևի մեջ էլ ռիսկ կա: Ես այդ թեմային անդրադարձել եմ, ռիսկ, իհարկե, ամեն ինչի մեջ էլ, ամենուր էլ կա, հարցը հետևյալն է՝ այդ կանոնակարգի ներսի մեխանիզմները հնարվորություն տալի՞ս են ռիսկերը կառավարել, մեր գնահատականն այն է, որ՝ այո»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա պարզելով ՀՀ քարտեզի ուրվագիծը՝ Կառավարության ղեկավարն ասաց՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. «Սա եղել է, շարունակում է մնալ ու մնալու է մեր սկզբունքը»:

Առավել մանրմասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ