Տիգրան Մեծը մեր թագավորն է, պատմությունը՝ մեր պատմությունն է. այդտեղ մենք բանավեճ չունենք. Վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ ԱԺ-ում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան ասաց, որ խոսք չկա մեր պատմության ժխտման մասին։

«Տիգրան Մեծը մեր թագավորն է, մեր պատմությունը մեր պատմությունն է, այդտեղ մենք բանավեճ չունենք, մեր բանավեճը ապագայի մասին է, ապագայի տեսլականի մասին է եւ իրական Հայաստանը ապագա մեր տեսլականի մասին է», — ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ վավերացված կանոնակարգը եւ սահմանազատման գործընթացը տալու է բոլոր հնարավորությունները խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիղխան տարածքի ամբողջականությունը եւ անվտանգությունը ապահովելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ