COP29-ը լավ առիթ է, որ մենք ուշադրություն կենտրոնացնենք մեր տարածաշրջանի հրատապ խնդիրներին. վարչապետ (տեսանյութ)

«Հարցը չէր կարող հասնել ԱԺ, եթե չլիներ Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացությունը փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին». – ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ասաց ՀՀ վարչապետը անդրադառնալով Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագծին:

«COP29-ը լավ առիթ է, որ մենք ուշադրություն կենտրոնացնենք մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին, խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունության և զարգացման հարցերին: Ինչ վերաբերվում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը՝ շարունակում եմ ասել , որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, ովքեր շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը» .- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ