Դրական արձագանք չենք տա․ Միրզոյանը՝ 3+3-ը Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալու մասին

Ինչպես կարող է 3+3-ը լինել Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ․ այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը նախ հիշեցրեց՝ 3+3-ը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է։

«Մենք կարևորում ենք մեր հարաբերությունները հարևանների հետ, կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը։ Ձգտում ենք կարագավորել այն հարևանների հետ հարաբերությունները, ում հետ չունենք դա։ Առաջին պահից էլ մասնակցել ենք այդ հարթակի աշխատանքներին ու կարծում եմ, որ կշարունակենք մասնակցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալուն, նա նկատեց․ «Այդպիսի առաջարկ մեծ հաշվով դրված չէ սեղանին, եթե լինի, մենք նպատահարմար չենք գտնի դրան դրական արաձագանքել։ Մենք Ադրեբջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ