«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղեց «ոսկու արտահանման առեղծվածի և դրա հետևանքների» մասին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են ոսկու վերաարտահանման իրական սեփականատերերը․ «Որո՞նք են այդ ընկերությունները, ովքեր են դրանց իրական սեփականատերերը և նրանց ենթադրյալ կապն ու հովանավորչությունը իշխանական շրջանակներից»։

Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ վերարատահանման գործընթացը չի զրոյացել, շարունակվում է, իսկ տուրքը բարձրացվեց, որպեսզի ոլորտը վերահսկվի։

«Դուք խոսեցիք իրական սեփականատերերի մասին, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ովքեր են, մեզ բացարձակապես դա չի հետաքրքրում, եթե ձեզ հետաքրքրում է, ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարողա գտնեք էլ»,- ասաց նախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ