Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են հանրապետության բարձրաստիճան Ռուստամ Միննիխանովը և Թաթարստանի մայրաքաղաքի քաղաքապետ Իլսուր Մետշինը։ Ալիևին, ավանդույթի համաձայն, հյուրասիրել են ազգային թաթարական կերակրատեսակով՝ չակ-չակով, ինչպես նաև՝ հաց ու աղով:

Ալիևը, կծելով չակ-չակը, այն փոխանցել է իր հետ ժամանած պատվիրակության անդամին:

Նշենք՝ Ադրբեջանը նախատեսում է միանալ ԲՐԻԿՍ ասոցիացիային. նրանք դիմումը ներկայացրել են օգոստոսին, իսկ մտադրության մասին հայտնի էր դարձել այս տարվա հուլիսին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստում։ Այնուհետև Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին։ Փաստաթղթում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել միանալ կազմակերպությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կազանում պաշտոնապես մեկնարկել է BRICS XVI գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Պատվիրակությունների ղեկավարների համար քաղաքապետարանում կազմակերպվել է ոչ պաշտոնական ճաշ և համերգ։ Գագաթնաժողովը կտևի մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Նախատեսված են հանդիպումներ նեղ և ընդլայնված կազմով։ Դրան կհաջորդի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման արարողությունը և ընդունելությունը:

Վաղը լիագումար նիստեր են լինելու «օտրիչ» և «Բրիկս պլյուս» ձևաչափերով։ Գագաթնաժողովը կավարտվի Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ