Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետի գլխավորությամբ, մանդատները վայր կդնի

Araratnews-ի ունեցած տեղեկություններով՝ Գյումրու ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու, ինչի մասին դաշինքը հայտարարություն կտարածի։

Արդյունքում՝ հնարավոր է Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակվեն։

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման համար, իսկ որդին՝ Խաչատուր Բալասանյանը, վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելիս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող մի գործի շրջանակներում, որն առնչվում է «Սև բերդ» պատմական շինության սեփականաշնորհմանը։ Այն այժմ պատկանում է Բալասանյաններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ