ՀՀ-ով անցնող ցանկացած ճանապարհ մեր ինքնիշխանության շրջանակներում է․ Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է News.am լրատվական կայքի լրագրողի հարցերին՝ կապված խաղաղության պայմանագրին վերաբերող մի շարք կետերի հետ։

Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը մերժում Հայաստանի առաջարկած կետերով համաձայնագիրը և արդյոք Հայաստանը կարող է պնդելով հասնել իր առաջարկին, Սուքիասյանը նշել է, որ արդյունքի իհարկե կհասնեն։

«Քանի որ մեր ուզածը խաղաղությունն է չափորոշիչներով, որոնք ճանաչում է միջազգային հանրությունը և դա համարում է որպես պահանջ, նորմ։ Թե ինչու է այդպես անում Ադրբեջանը, ես չեմ կարող դրան պատասխանել, իրենք ավելի լավ կիմանան։ Սակայն տարածաշրջանում արդեն միտք է փոխվում, մոտեցում է փոխվում, հարաբերություններ են փոխվում և ապագայում որոշ այսպիսի ցուցիչներ որոշիչ կլինեն»,- նշել է Սուքիասյանը։

Մեկ այլ հարցի, թե ինչ միտք է փոխվում, Սուքիասյանը պատասխանել է, որ տարածաշրջանում մեկը մյուսի ինքնիշխանության ինստիտուտի ճանաչումն ավելի է ձևավորվում։ Ադրբեջանի մասով նա նշեց, որ քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնական արտահայտություններում իհարկե կան փոփոխություններ, սակայն թե ինչքանով է դա հարգվում, այլ հարց է։

Սուքիասյանը հարցազրույցում շեշտել է, որ չի կարծում, թե քաղաքակիրթ մարդը մտածի պատերազմի մասին, այն էլ այս դարում, որովհետև տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, ցանկացած մարդ, ով սիրում է իր ժողովրդին և իր պետությունը թանկ է իր համար, նա նույնպես պետք է այդ գործիքներից օգտվի։

Նա նշել է, որ մի բան ավելի տեսանելի է դառնում, որ Հայաստանում սկսվում է ձևավորվել որոշակիություն. «Մենք մեծ կորուստներ ունեցանք 2020 թվականին, բայց դրանից հետո որոշակի սթափություն եղավ կազակերպչական առումով ևս։ Հայաստանը նույնպես տարածարջանում կամաց-կամաց իր տեխնոլոգիաներով, դիվերսիֆիկացված տնտեսությամբ բավականին ընկալելի, ընդունելի դարձավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ